կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-30 20:26
Հասարակություն

Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը կքննվի հուլիսի 2-ին. պաշտպան

Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը կքննվի հուլիսի 2-ին. պաշտպան

«Իզմիրլյան կենտրոն» ԲԿ-ի տնօրեն, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ Արմեն Չարչյանի գործով Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2021 թվականի հուլիսի 2-ին, ժամը՝ 17:00-ին։ Դատավոր Լուսինե Աբգարյան:

Հիշեցնենք, որ բժիշկ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։