կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-17 15:48
Իրավական

Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը պատրաստ է. պաշտպան

Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը պատրաստ է. պաշտպան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է եւ այն երկուշաբթի առավոտյան մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան։ Այս մասին գրել է Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Այս պահին Սյունիքի 5 համայնքապետ կալանավորված է՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան, Մեղրի համայնքի՝ օրերս հրաժական ներկայացրած ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը, 1-ը՝ ձերբակալված՝ Սիսիանի համայնքապետ՝ Արթուր Սարգսյան, որին կալանավորելու միջնորդություն ժամը 15:00-ին քննելու է դատարանը:

Միջնորդություն է ներկայացվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալին և համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին: Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է:

Բացի համայնքապետերից առանց հիմնավորումների տասնյակ սյունեցիներ բերման են ենթարկվել: Որոտանի բնակիչներն ահազանգում են, որ ոստիկաններն ահաբեկում են և ստիպում համայնքապետերի դեմ ցուցմունքներ գրել: Առանց որևէ հիմնավորման բերման են ենթարկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության ղեկավար Արամ Գասպարյանը և անվտանգության մայոր, Խորհրդային Միության սպորտի վարպետ Տիգրան Ներսիսյանը: Առանց պարզաբանումների մեծաթիվ քննիչներ եւ Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատի ծառայողները ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և մի քանի ժամ շարունակ խուզարկում իրականացրել, արդյունքում կանգ է առել ՀՀ ամենախոշոր հարկատու ընկերություններից մեկի աշխատանքը: 

Այսպիսով, շարունակվում է Սյունիքի դեմ իշխանական տեռորը: Մեկուսացվում են Սյունիքը պաշտպանող ուժերը: