|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
2021 թվականին Վրաստանը կարող է գրանցել բնակչության բնական աճի ամենացածր տեմպերը՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով. հայտարարել է երկրի խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Դմիտրի Խունդաձեն։
«Ցավոք, կորոնավիրուսի համաճարակն էլ ավելի է վատացնում ժողովրդագրական պատկերը Վրաստանում, և, հնարավոր է, 2021 թվականին մենք կունենանք բնակչության բնական աճի ամենացածր տեմպերը վերջին 60 տարիների ընթացքում»,- Խունդաձեի խոսքերն է մեջբերում Sputnik-ի վրացական ծառայությունը:
Պատգամավորի խոսքով՝ հաշվի առնելով առկա իրականությունը՝ առողջապահության հանձնաժողովը վերանայելու է 2016 թվականին ընդունված ժողովրդագրական անվտանգության փաստաթուղթը։
Նշվում է, որ 2020 թվականին Վրաստանում վերջին 30 տարում առաջին անգամ բնակչության բացասական աճ է գրանցվել։ Այն շարունակվել է 2021 թվականի առաջին կիսամյակում։