կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-27 08:03
Առանց Կատեգորիա

ՔՊ-ն եռօրյա հավաք է նախաձեռնել Դիլիջանում. Փաշինյանը կմասնակցի՞. «Հրապարակ»

ՔՊ-ն եռօրյա հավաք է նախաձեռնել Դիլիջանում. Փաշինյանը կմասնակցի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունը որոշել է հաճելին օգտակարի հետ համադրել՝ արտագնա ընդլայնված նիստ անցկացնել։ Եռօրյա հավաք են նախաձեռնել՝ հունվարի 28-30-ը։ ՔՊ-ական պատգամավորները մեկնում են Դիլիջան, որտեղ հյուրատներից մեկում քննարկելու են իրենց առաջիկա անելիքները, պահվածքը, ընդդիմադիրների հետ շփումների հրապարակային դրսեւորումները եւ այլն։ Մեզ ասացին, որ այդ հավաքը պետք է կայանար դեռեւս հունվարի կեսերին, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվել է։

Մասնավորապես՝ Փաշինյանն էլ պետք է մասնակցեր, սակայն ինֆորմացիոն արտահոսքի պատճառով հավաքը հետաձգվել է: Ուշագրավ է, որ երեկ Փաշինյանը հայտարարեց կորոնավիրուսով վարակվելու եւ ինքնամեկուսանալու մասին։ Սա նշանակում է, որ առաջիկա հավաքին չի՞ մասնակցի։ «Դեռ պարզ չէ»,- ասաց ՔՊ մեր աղբյուրը։ Բայց Փաշինյանը կորոնավարակով մեկուսացած է։ «Եթե ցանկանա, դիմակով կմասնակցի»,- ասաց մեր աղբյուրը։

Այս նիստի պարագան ուշագրավ է նաեւ նրանով, որ իշխանությունն ընդլայնված նիստի անվան տակ կխուսափի Բանակի օրվա միջոցառումներին մասնակցելուց։ Չնայած առանձնապես մեծաքանակ միջոցառումներ նախատեսված էլ չեն․ երբ բանակը վերացնում են, այլեւս ի՞նչ տոն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում