կարևոր
709 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-25 22:47
Աշխարհ Քաղաքական

Այն, ինչ հիմա Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է՝ սինանյանական ծրագիր է, նա ուզում է քանդել իրական Սփյուռքը. Խաչիկ Տեր-Ղուկասյան

Այն, ինչ հիմա Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է՝ սինանյանական ծրագիր է, նա ուզում է քանդել իրական Սփյուռքը. Խաչիկ Տեր-Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանի՝ իրական Հայաստանի գաղափարախոսության նպատակը պարտությունից հետո իշխանության մնալու  նպատակին համար է։ Դժբախտաբար, հայկական դիվանագիտության գործիքակազմում այսօր քիչ է, ավելի ճիշտ՝ ոչինչ չկա պարտության հետևանքներին վերջ տալու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց  միջազգայնագետ, դասախոս, «Արմենիա» թերթի խմբագրիր, արգենտինահայ Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

«Իր հետևողական ընկրկումները Ադրբեջանի ճնշումների ներքո ու անկարողությունը՝ սահմանափակելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը կամ Ադրբեջանի հայաջինջ քաղաքականությանը, հանգեցրել է նրան, որ հիմա Փաշինյանը ջանում է երկրորդ ճակատ բացել և ավելի արմատականացնել՝  բանաձևելու ինչ-որ «իրական Հայաստան», որը փորձ է հիմնականում Հայաստանի ժողովրդին կամ իր ընտրազանգվածին պատրաստելու, որ ինչ էլ լինի, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ճանատագիրը, նրանք իրենց մտքում ունենան, որ հանձնվելիք հողերից, սահմանազատում- սահմանագծումից այն կողմ ավելի մեծ նպատակ կա, ու դա նոր հայ մարդն է, որ առաջ է գալու իրական Հայաստանում»,- նշել է արգենտինահայ գործիչը՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի ընդունել այդ գաղափարախոսությունը, թե ոչ։

«Մեզ համար առավել անընդունելի է, երբ նա գալիս է Սփյուռք ու նախատում, քննադատում է Սփյուռքին, նրա կարողությունը։ Մեկ բան հստակ է, որ Սփյուռքը ծնվել է հենց իր ինքնությունը պահպանելու նպատակով ու ինքնությունը զարգացնելով՝ քաղաքականացրեց այդ Սփյուռքը։ Ցեղասպանություն վերապրածները, որ սկսեցին կառուցել Սփյուռքը, հիմնեցին  դպրոցներ, եկեղեցիներ, հավաքատեղիներ, որոնց նպատակը հենց ինքնության պահպանությունն էր, հետո եկավ սերունդ, որ սկսեց զարգացնել այդ ինքնությունը՝ ստեղծելով սփյուռքահայ գրականություն, այնուհետև, եկավ 1960-87 թթ-ի երրորդ սերունդը, որը Սփյուռքը քաղաքականացրեց, ու այդ քաղաքականացումը դրսևորվեց մոռացված Ցեղասպանության հարցը միջազգային օրակարգ բերելով։ Այս ամենը, եթե ինքնության կառուցման հարց չէ, ապա ի՞նչ է»,- նշեց Խաչիկ Տեր-Ղուկասյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: