|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, հայ-թուրքական հարաբերությունների հարցերով բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի կեսերին, այս անգամ՝ Ստամբուլում։ Ի դեպ, ըստ նույն աղբյուրի, առաջին հանդիպումից հետո Ռուբեն Ռուբինյանն իր այցի հետ կապված արդյունքներն ու ողջ տեղեկատվությունը, բնականաբար, միանգամից փոխանցել է Նիկոլ Փաշինյանին և միայն նրա հետ հանդիպումից հետո, նրա ուղղորդմամբ ու գիտությամբ է տեղեկության որոշակի չափաբաժին տրամադրել ԱԳՆ համապատասխան կազմին։
Ընդհանրապես, ԱԳՆ-ն այս ողջ գործընթացից դուրս է մնացել և հիմնականում դիտորդի կարգավիճակում է: Մեր տեղեկություններով, այս հանգամանքը լուրջ դժգոհություն է առաջացրել կառույցում, քանի որ այն վերջին շրջանում դարձել է լուսանցքային գերատեսչություն, որին Փաշինյանը չի վստահում։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ նույն վիճակն է նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև «ապաշրջափակման» գործընթացների առումով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում