|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մինսկից Բաքու բերված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով քննչական միջոցառումները շարունակվում են Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների վարչությունում. РИА Новости-ին հայտնել է գերատեսչության մամուլի խոսնակ Էլդար Սուլթանովը:
Ըստ նրա` Լապշինին ներկայացված է մեղադրանք «պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր» հոդվածով, որը նախատսում է ազատազրկում մինչև 8 տարի ժամկետով, և «պետական սահմանի ապօրինի հատում»` ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով: Ժամկետների գումարում չի կատարվում, հաշվի է առնվում պատժի առավելագույն չափը: