Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ նոր ղեկավարությունը չպետք է կրկնի նախկին ռեժիմի սխալները և մոտ ժամանակներս բանակցային ճանապարհով պետք է դուրս բերի ուժերը «գրավված տարածքներից». ըստ Азертадж-ի` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա ընդգծել է, որ Բաքուն մտադիր չէ հաշտվել առկա իրավիճակի հետ, որ միջազգային իրավունքի նորմերը աջակցում են նրանց դիրքորոշմանը:
Ալիևը նաև հիշեցրել է ապրիլյան պատերազմի մասին` նշելով, որ իրենց իբր հաջողվել է տարածքներ ազատագրել:
«Մենք կշարունակենք մեծացնել ռազմական հզորությունը, և կարծում եմ` սա բանակցությունների կարևոր գործոնն է: Հուսով եմ, որ ՀՀ իշխանությունները, ճիշտ վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, մոտ ժամանակներս դուրս կբերեն իրենց ուժերը մեր հողերից: Հակառակ դեպքում հնարավոր է ցանկացած տարբերակ, և մենք պատրաստ ենք ցանկացած տարբերակի»,-եզրափակել է նա: