|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Լեհաստանում ապրող բոլոր օտարերկրացիների 57%-ը ուկրաինացիներ են։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի ավելի քան 300 հազար քաղաքացի Լեհաստանում պաշտոնական կացության թույլտվություն է ստացել. հայտնել է Լեհաստանի Օտարերկրացիների հարցերով գրասենյակի մամուլի քարտուղար Յակուբ Դուդզիակը՝ հավելելով, որ նրանց մոտ 60%-ը մինչեւ 40 տարեկան երիտասարդներ են։
«2014 թվականից ի վեր ուկրաինական ներգաղթի զգալի աճ է նկատվում, որը հիմնականում կապված է աշխատելու ցանկության հետ»,- ասել է Դուդզյակը։
Ուկրաինայում Մայդանից հետո նկատվել է արտագաղթի թվերի աճ:
Նման պատկեր դիտարկվում է նաև այլ երկրներում, որտեղ եղել են «գունավոր հեղափոխություններ». օրինակ՝ Հայաստանում, որտեղ «ներգաղթ» խոստացող հեղափոխություն է եղել 3.5 տարի առաջ, սակայն ոչ միայն չի իրականացել, այլև պահպանվել և ավելացել են արտագաղթի թվերը, որը պատերազմից հետո էլ ավելի է շատացել:
Ինչպես «գունավոր հեղափոխությամբ» վարակված այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում արտագաղթողների թվում մեծամասնություն են հեղափոխության ակտիվ ջահակիրները: