Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զոհվածների հարազատները դիմում են դատարանին, որ իրենց ներգրավեն Նիկոլի դավաճանության գործով կա՛մ որպես մասնակից, կա՛մ որպես երրորդ անձ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը Վերաքննիչ դատարանում Փաշինյանի դավաճանության հանցակազմով քրեական գործ չհարուցելու մասին բողոքի քննության ժամանակ, և ասաց, որ ինքը լիազորված է նրանց անունից ներկայացնելու այս դիմումը։
«Պատճառաբանությունը հետևյալն է․ քրեական հետապնդման մարմինների, այդ թվում կոնկերտ քննիչի և դատախազի՝ քրեական գործ հարուցելու պահից հայտնի են եղել բոլոր տուժողները։ Եվ եթե քրեական գործ հարուցելու ընթացքում հայտնի են հանցագործությունից տուժող անձինք, ապա վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է տուժող ճանաչելու որոշում կայացնել։ Այսինքն, դատավարական այս կարգը խախտված է։ 27 մարդու նոր են ճանաչել տուժող, Առաջին ատյանի դատարանում զրկված են եղել գործին մասնակցելուց, պետական իրավասու մարմնի անգործության կամ մեղավորության պատճառով տուժողներ չեն ճանաչվել։ Հիմա նրանք ցանկություն են հայտնել, որ այս կամ այն ձևով մասնակից դառնան բողոքի քննությանը»,-հայտարարեց փաստաբանը։
Դատախազության ներկայացուցիչը հայտարարեց, որ դա հիշյալ բողոքի շրջանակներից դուրս է, ինչը քննարկման առարկա դարձրեց նաև գործով դատավորը։
Բողոքաբերները սա որակեցին որպես կողմնակալության դրսևորում դատավորի կողմից։
Դատավոր Կարեն Բիշարյանը, այնուամենայնիվ, մերժեց զոհվածների հարազատների դիմումը՝ պատճառաբանելով, որ նրանց ներգրավելու հիմքեր չի տեսնում։
«Դատարանը արձանագրեց, որ բողոքի քննության ընթացքում որպես երրորդ կողմ ներգրավվելու ընթացակարգ նախատեսված չէ։ Երկրորդ՝ դատարանն այդ խնդրանքը դիտարկում է որպես բողոքի քննությանը շահագրգիռ անձանց կարգավիճակով ներագրավվել, մինչդեռ Վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ սույն բողոքով քննության առարկան հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ Գլխավոր դատախազության կողմից անգործություն դրսևորելու վերաբերյալ կողմի ներկայացրած բողոքն է, այսինքն որպես շահագրգիռ կարող են հանդես գալ այն անձինք, որոնք հաղորդման կապակցությամբ գտնվում են քրեադատավարական իրավահավասարության մեջ՝ հաղորդում ներկայացրած անձը և քրեական հետապնդման մարմինը։ Զովածների ծնողները որպես շահագրգիռ անձ չեն դիտարկվում»,-հատարարեց դատավոր Բիշարյանը։
Զոհերի հարազատները դա որակեցին որպես անարգանք իրենց հանդեպ։
Մինչ այդ Կարեն Բիշարյանին բողոքաբերներն ինքնաբացարկի միջնրդություն էին ներկայացրել՝ համարելով, որ նա կարող է լինել կողմնակալ, որը դատավորը մերժել էր։
Նշենք, որ Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը 2021 թ-ի հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրել են հանցագործության մասին հաղորդում առ այն, որ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որոնցով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականցված թշնամական գործունեության արդյունքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո անցնեն հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը, ինչը պաշտոնապես ամրագրվել է 2020թ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրված հայտարարությամբ։ Բողոքաբերները գտնում են, որ Դատախազությունն անգործություն է ցուցաբերել՝ այս հաղորդման հիման վրա Փաշինյանի հանդեպ դավաճանության հատկանիշներով քրեական գործ չհարուցելով, այլ հաղորդումը բաժանելով երկու մասի և կցելով այլ գործերի։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, գտել է, որ Դատախազությունը անգործություն չի ցուցաբերել․ այս որոշումն էլ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը վիճարկել են Վերաքննիչ դատարանում։
Մանրամասն՝ տեսանյութում․