Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին Մասիսի հիվանդանոցի տնօրենի արարքը դուր է գալիս: Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ հիվանդանոցի տնօրենը կոչված է նրա համար, որպեսզի վերահսկի որակը, ապա կրեատիվ քայլ համարեց նրա քայլը: Նախարարը նշեց, որ քննությունը ցույց կտա` ով է թերացել, և պատշաճ պատիժ կկրի:
«Միգուցե կողքից խոսել են, խանգարել, միգուցե ուշադրությունները գրավել են իրենց վրա, ամեն ինչ կարող է պատահել: Կվերլուծենք, բոլոր պատասխանները կստանանք»,- ասաց նա:
Դիտարկմանը` մարզերի բոլոր բուժհիմնարկներն այդ վիճակում են, Ալթունյանն արձագանքեց. «Չենք կարող տենց բան ասել միանշանակ, մենք կարող ենք մարզերի բոլոր բուժհաստատությունների ցանկը իրար հետ նայել, և կտեսնեք, որ ճնշող մեծամասնությունը կատարում է իրենց պարտականությունները պատշաճ և անձնուրաց»:
Նշենք, որ Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան: Հիվանդանոցի տնօրենը հայտարարել էր, որ աշխատողներին ստուգելու դրդապատճառ են եղել բազմաթիվ բնակիչների բողոքները:
«Իմ արյունը հանձնել եմ մի քանի մարդկանց արյան փոխարեն, ստացել եմ տարբեր պատասխաններ: Թեյի գույնը մեզի անալիզի փոխարեն եմ հանձնել, ստացել եմ մեզի պատասխան, որում բոլոր կոմպոնենտները՝ լեյկոցիտները, էրիթրոցիտները և էպիթելերը հաշված գրել էին: Դրանք պրակտիկորեն չեն կարող թեյի գույնի մեջ լինել», - ասել էր Ավանեսյանը։ Նա նաև ասել էր, որ աշխատողները մինչ այդ էլ բազմիցս զգուշացում են ստացել:
Լաբորատորիայում աշխատել է 15 բուժաշխատող, ազատման դիմում է ներկայացրել 8-ը: Նրանք եղել են երկար տարիների աշխատողներ: