Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցանկությունը շատ ավելի ուրիշ էր, որ անցնող երեք տարվա ապաշնորհ քաղաքականության արդյունքում չհասնեինք այսպիսի կորուստների և այսպիսի հարցեր քննարկեինք․ Ազգային ժողովում հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատագամավոր Գեղամ Մանուկյանը։
Այնուհետև դիմելով Հայկ Սարգսյանին՝ պատգամավորը նշեց․ «Մի քանի շաբաթ առաջ բազմաթիվ հարցումների հիման վրա պարզ դարձավ, որ, հակառակ իշխանությունների մեկ տարվա պնդմանը, Սյունիքում Հայաստանի տարածքից թշնամուն է հանձնվել ոչ թե ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների, ինչ-որ հանգամանքների պարտադրանքով, այլ ուղղակի դավադիր հուշագրի ստորագրման հիման վրա։ Իմ հայտարարոթյունից հետո Մելքոնյան Գագիկն ասել է, որ երևի ռուսներից կամ ադրբեջանցիներից եմ ստացել այդ փաստաթուղթը։ Պարո՛ն Սարգսյան, խնդրում եմ՝ Մելքոնյան Գագիկին պատմեք, որ այդ փաստաթուղթը ՊՆ-ում է դրված, լավ էլ Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է, մի տարի գաղտնի են պահել ժողովրդից, մի տարի ասել են, որ բանավոր է, վերջում պարզվում է, որ լավ էլ գրավոր է»։