Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՔՊ-ականները լուրջ հիստերիայի մեջ են ընկել։ Վերջին շրջանում նրանք սկսել են շատ ջղաձգված արձագանքել իրենց և գործող հակապետական ռեժիմի հասցեին ուղղված գրեթե բոլոր քննադատություններին։ Այս մասին գրում է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
«Այժմ նրանց և Փաշինյանի հասցեին ցանկացած քննադատությունը գնահատվում է գրեթե որպես ծանր հանցագործություն, իսկ տեղ-տեղ նույնիսկ` «դավաճանություն»։ Նրանք փորձում են ամեն կերպ թաքցնել ժողովրդի իրական կարծիքը Նիկոլի և նրա խմբակի մասին։ Բայց ժողովրդական դժգոհությունը հնարավոր չէ թաքցնել, որքան էլ փորձեն:
Դա այսօր արդեն անհնար է։
ՀՀ-ում գործող սուտլիկ իշխանության ներկայացուցիչները ձգտում են ընդդիմադիր, ինչպես նաև իրենց հայացքները չկիսող մեր քաղաքացիներին պարտադրել մշտական փոքրամասնության անելանելի զգացումը։ Սա իշխանության ամենօրյա և աղետաբեր աշխատանքն է ՝ մեր քաղաքացիների մեջ սերմանել ՔՊ-ական իշխանության բացարձակ դերակատարության և դրան ընդդիմացողների լիակատար անկարողության զգացումը։
Բայց միաժամանակ փաշինյանական իշխանությունը սաստիկ վախենում է իր հետ չհամաձայնվող, վճռական տրամադրված և ազգային մտածելակերպ ունեցող ՀՀ-ի քաղաքացիներից։
Բաց, համարձակ, պարկեշտ և պետականամետ իշխանությունը պատրաստ է բանավեճի, մրցակցության, քննադատության, արդար ընտրությունների․․․․
Փակ, ստախոս, թուլամորթ, հակազգային իշխանությունը միշտ վախենում է ակտիվ ու պահանջատեր հասարակությունից և ձգտում է ամեն գնով ճնշել նրանում առկա ցանկացած քաղաքական և հասարակական ակտիվությունը:
Սա է բռնապետական և ապազգային իշխանությունների նկարագիրը։
Քաղաքացիների ցանկացած անհամաձայնություն և այլակարծություն ՀՀ-ի իշխանություններն ընկալում են որպես մահացու սպառնալիք իր գոյության համար։
Գործող իշխանությունների հենց այս մտավախությունից էլ բխում են քաղաքական դրդապատճառներով բոլոր անհիմն ու շինծու քրեական գործերը, ձերբակալություններն ու դատավարությունները։
Այս վախն իշխանությունների հոգեվարքի նշան է․․․»։