կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-05 17:02
Տարածաշրջան

Թուրքիայում գնաճը հասել է ամենաբարձր ցուցանիշին

Թուրքիայում գնաճը հասել է ամենաբարձր ցուցանիշին

Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 36,1 տոկոսի։ Սա ամենաբարձր մակարդակն է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման 19 տարիների ընթացքում. հայտնում է Reuters-ը։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ միայն դեկտեմբերին սպառողական գներն աճել են 13,58%-ով։

Որոշ տնտեսագետներ կանխատեսում են, որ մինչև գարուն Թուրքիայում գնաճը կարող է հասնել 50%-ի, եթե երկրի դրամավարկային քաղաքականությունը չփոխվի։ Goldman Sachs-ը հայտնել է, որ 2022 թվականի մեծ մասի ընթացքում գնաճը կմնա 40%-ից բարձր:

Երկուշաբթի Էրդողանը կենտրոնացել է առևտրի տվյալների վրա, որոնք ցույց են տվել, որ արտահանումն անցյալ տարի աճել է մեկ երրորդով և կազմել 225 միլիարդ դոլար:

«Մենք միայն մեկ մտահոգություն ունենք՝ արտահանում, արտահանում և արտահանում», - ասել է նա՝ հավելելով, որ առևտրի տվյալները ցույց են տվել, որ իր նախագահության ընթացքում արտահանումը վեց անգամ ավելացել է։

Էրդողանն ավելի ուշ ասել է, որ «տխուր է», որ թուրքերը բախվում են գնաճի նման բարձր տեմպերի, և խոստացել հնարավորինս շուտ այն իջեցնել միանիշ թվի:

Թուրքական լիրան 2021 թվականին ընկավ իր արժեքի 44%-ով, քանի որ Կենտրոնական բանկը նվազեցրեց տոկոսադրույքները Էրդողանի ճնշման ներքո, որն արտահանումը վեր էր դասում արժույթից և գների կայունությունից:

Ըստ Trading Economics-ի՝ Թուրքիան գնաճի ցուցանիշով ներկայումս աշխարհում ութերորդն է։