| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճանաչվածության վարկանիշը հասել է ամենաբարձր ցուցանիշին՝ չնայած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի քվեարկությանը, որի համաձայն հաստատվել են Թրամփի իմպիչմենթի 2 հոդվածները. Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Quinnipiac University-ի հարցման արդյունքներին հղումով:
«Գրանցված ընտրողների 43 տոկոսը պնդում է, որ հավանություն է տալիս նրա աշխատանքին, իսկ 52 տոկոսը նախագահի աշխատանքին հավանություն չի տալիս»,- պարզաբանվում է հաղորդագրության մեջ:
Մինչ իմպիչմենթի հարցով լսումներն անցկացված հարցման համաձայն՝ մասնակիցների միայն 38 տոկոսն է հավանություն տալիս նախագահական աշխատանքին:
Quinnipiac University-ի վերլուծաբան Մերի Սնոուի կարծիքով՝ նման բարձր մակարդակը պայմանավորված է նրանով, որ երկրում տնտեսությունն ամրապնդվել է:
Ըստ հարցման՝ անկախ թեկնածուների շրջանում Թրամփի վարկանիշը բարձրացել է նրա երդմնակալության արարողության պահից:
Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 11-15-ը ամբողջ երկրի տարածքում 1390 գրանցված ընտրողների շրջանում: Վիճակագրական վրիպումը կազմում է գրեթե 2.6%: