|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երեւանի ավագանին իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում 38 կողմ ձայներով որոշեց քանդել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի 11/9 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Հարցը ներկայացրեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը նշելով, որ ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության առաջացել է Երևան քաղաքի Գյուրջյան-Քոչարյան փողոցների հատման ինչպես երթևեկելի հատվածով այնպես էլ հետիոտնի մայթով ազատ և անվտանգ տեղաշարժը ապահովելու և Գյուրջյան փողոցի տվյալ հատվածի արտաքին տեսքը բարեկարգելու համար:
Նա հավելեց, որ դա նախկինում եղել է ավտոլվացման կետ, որը շատ անմխիթար վիճակում է: