|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Բոլորս պետք է համաձայնենք, որ Ղարաբաղյան պատերազմից հետո փոխվել են անվտանգության լանդշաֆտը և տարածաշրջանում առկա իրավիճակը։ Այս մասին տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանը ուշադրությամբ հետեւում է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը եւ Ղարաբաղյան պատերազմից հետո ուժերի հարաբերակցության փոփոխությանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին հայտարարել էր, որ Վրաստանը չի մասնակցի Թուրքիայի նախաձեռնած «3+3» ձևաչափին: