|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
ԵՄ-ն, մասնավորապես` Իսպանիան, բացառում է Վենեսուելա ռազմական ներխուժման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Ժոզեպ Բորելը. հայտնում է РИА новости-ն:
«Մեզ համար` ԵՄ-ի և մասնավորապես Իսպանիայի համար, ռազմական ներխուժումը բացառված է, մենք ոչ մի դեպքում չէինք աջակցի այդ քայլին»,- ասել է նա:
Նշենք, որ այսօր Իսպանիան ճանաչել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին` որպես երկրի նախագահ, որպեսզի նա նոր նախագահական ընտրությունների մասին հայտարարի: