Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին հարցազրույց էր տվել, որտեղ հայտարարել էր, որ «ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի և անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության»:
«ՀԺ»-ի թղթակիցները այս առիթով մեկնաբանություն են վերցրել Հայ ազգային կոնգրեսի կազմում մնացած կուսակցությունների և քաղաքական-հասարակական նախաձեռնությունների ղեկավարներից:
Հարցին, թե նրանք ին՞չ դիրքորոշում ունեն Կոնգրեսը կուսակցության վերածելու գաղափարի վերաբերյալ, 13 քաղաքական ուժերից 3-ի ղեկավարները պատասխանել են, որ կողմ են և պատրաստ են մտնել այդ կուսակցության մեջ: 7-ը հայտարարել են, որ կտրականապես դեմ են այդ գաղափարին, և քաղխորհրդի նիստում կողմ չեն քվեարկի դրան, մեկն ասել է, որ գաղափարը ողջունում է, սակայն իր ղեկավարած կառույցը չի կարող մտնել այլ կուսակցության մեջ: Երկուսի հետ թղթակիցները երեկ չեն կարողացել կապվել: Սակայն նրանցից առնվազն մեկը, հաշվի առնելով, մինչ այժմ արած հայտարարությունները, ամենայն հավանականությամբ կրկին դեմ կարտահայտվի գաղափարին: Ստացվում է, որ կուսակցությանը մաս կկազմեն Կոնգրեսի ստեղծմանը մասնակցած և մինչ օրս այդ կառույցի անդամ հանդիսացող 13 քաղաքական ուժերից միայն 3- 4-ը: