|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կրասնոդարի երկրամասի Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթի մեկնումն ու ժամանումը հետաձգվում է։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Սոչիում հետաձգվել է 14 չվերթի մեկնում՝ հինգը դեպի Մոսկվա, մեկական՝ Չելյաբինսկ, Նիժնեվարտովսկ, Նիժնի Նովգորոդ, Կազան, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, Նիժնեկամսկ և Եկատերինբուրգ։
Բացի այդ, հետաձգվում է ևս 27 չվերթի ժամանում՝ վեցը Մոսկվայից, երկուական՝ Եկատերինբուրգից, Սամարայից, Ուֆայից, Չելյաբինսկից, Նովոսիբիրսկից ու Սուրգուտից, մեկական՝ Պերմից, Օմսկից, Տյումենից, Թբիլիսիից (Վրաստան), Բառնաուլից, Բաթումիից (Վրաստան), Կազանից, Նիժնի Նովգորոդից և Սանկտ Պետերբուրգից։
Գելենջիկի օդանավակայանում հետաձգվում է յոթ չվերթ՝ երկու մեկնում դեպի Սամարա ու Մոսկվա և հինգ ժամանում Մոսկվայից (երկու), Ուֆայից, Սամարայից ու Տյումենից։