կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-28 16:03
Հասարակություն

Քաղաքական որոշումներն ավելի են սաստկացել ձեր դեպքում. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ական պատգամավորին

Ահազանգ է ստացվել, որ խոշտանգում են մարդուն, հիմա՝ պատգամավորն այցելում է, արգելանք է դրված՝ կարող է տեսնել միայն խուցը, մարդուն չի կարող տեսնել՝ համոզվելու համար՝ խոշտանգվա՞ծ է, թե՞ ոչ: Արդյո՞ք այս փոփոխությունները չեն կարող զսպող հանգամանք լինել ՔԿՀ-ի համար․ դիմելով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Ձեզնից այո կամ ոչ պատասխան էի ուզում, որովհետև նախորդ անգամ, երբ Նիկոլ Փաշինյանի նախկին գործընկերները՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն էին բերել այս փոփոխությունների առաջարկությունը, Դուք շատ հստակ ասել էիք. «Օրինակ՝ ես գրություն եմ ստացել, ասենք, որ այս անձը ձերբակալված է և կտտանքների է ենթարկվում, ի՞նչ իրավունք ունեմ ես»: Սրբուհի Գալյանը պատասխանել էր, որ կունենաք իրավունք մտնելու-դուրս գալու: Դուք ելույթում ասում եք՝ եթե ես իրավունք ունեմ մուտք գործել հիմնարկ, որտեղ գտնվում են ձերբակալված կամ կալանավորված անձինք, բայց որևէ մեկին չեմ կարող տեսնել, պետք է գնամ սուրճ խմեմ, դա նշանակում է, որ ես այդ իրավունքը չունեմ, և առաջարկում եք միջանկյալ տարբերակ գտնել, որ պատգամավորը ունենա հնարավորություն տեսնելու՝ այդ կալանավորվածը խոշտանգվա՞ծ է, թե՞ ոչ: Հետաքրքիր է՝ այդ ժամանակ Ձեր պատկերացումները խոշտանգված լինելու հետ կապված ինչպիսին են եղել»,- ասաց պատգամավորը:

Ավելին՝ տեսանյութով: