կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-14 17:46
Քաղաքական

Էժան մասկիշոուներով շեղել հանրային ուշադրությունը և քողածածկել սեփական ապիկար քաղաքականությունը. Հռ. Ստամբուլյանը՝ Փաշինյանի մասին

Էժան մասկիշոուներով շեղել հանրային ուշադրությունը և քողածածկել սեփական ապիկար քաղաքականությունը. Հռ. Ստամբուլյանը՝ Փաշինյանի մասին
Շեղել հանրային օրակարգը՝ սեփական ապիկար քաղաքականությունը քողարկելու համար: Սա Փաշինյանի սիրելի ձեռագիրն է:
Նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից ընդդիմությանը իբր ձեռնոց էր նետում՝ «Դուք դեռ ոչ մի բառ չեք ասել, թե ինչպես ինքներդ կկանխեիք պատերազմը»: Այսինքն, դրդում էր իր հանցավոր անցյալը քննարկելու՝ իր ներկա գաղտնի պայմանավորվածություններին ուշադիր չլինելու և չարձագանքելու համար:
 
Եվ դա այն դեպքում, որ թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ պատերազմից հետո ընդդիմությունը և սրտացավ ու գիտակ այլ շրջանակներն անվերջ զգուշացրել են առկա մարտահրավերների, հնարավոր վտանգների մասին ու հուշել իրական անելիքները: Բայց իշխանությունը «կույր էր ու խուլ»:
 
Այսօր էլ նույն իրավիճակն ունենք՝ Բրյուսելում Ալիևի հետ հանդիպում, թուրքական կողմից արտահոսք, որ արդեն հայ-թուրքական բանակցությունների համար բանագնացներ են նշանակվում... իսկ իշխանությունն էժանագին մասկիշոուներ է կազմակերպում, քաղակտիվիստների ձերբակալում: Եվ կրկին մեկ նպատակով՝ շեղել հանրության ուշադրությունը:
 
Հռիփսիմե Ստամբուլյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր