կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-30 15:32
Առանց Կատեգորիա

Թուրքիան կրկին փորձում է շեղել ուշադրությունը հայկական հարցից

Թուրքիան կրկին փորձում է շեղել ուշադրությունը հայկական հարցից

Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների վերականգնման եւ պահպանության հարցը հայկական Հարցից շեղելու փորձ է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը:

Ըստ նրա` թուրքական քաղաքական էլիտան շարունակում է մնալ քեմալիզմի սկզբունքի մեջ` «ոչ մի զիջում հայկական կողմին»: «Այս քայլը պետք է գնահատել որպես հայկական հարցի տրամաբանությունից շեղելու հերթական մի փորձ: Թուրքերը փորձում են համաշխարհային հանրությանը ներկայացնել, որ լուծման փորձ են կատարում, սակայն իրականում սա հիմնական հարցից խուսափելու ձեւ է, եւ Հայաստանի ներգրավվածությունն այդ հարցի մեջ ես առանձնապես դրական չեմ համարում, որովհետեւ Հայաստանի ազգային անվտանգությունը շատ ավելի կարեւոր հարց է, քան մնացած հարցերն են»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ սա համաշխարհային քաղաքականության շրջանակներում կատարված քայլ է, եւ մեզ հետ առանձնապես կապ չունի:

Լեւոն Շիրինյանը խորհուրդ տվեց առանձնապես մեծ հույսեր չկապել այս որոշման հետ, քանզի «թուրքերը կիսատ-պռատ անելու սովորություն ունեն եւ որեւէ որոշում, որ կայացվել է, երբեւէ չի իրականացվել մինչեւ վերջ»:

Քաղաքագետը նաեւ շեշտեց, որ եթե մենք հայկական հարցի լուծման համազգային հայեցակարգ ունենայինք, ապա ավելի հստակ կգնահատեինք եղած իրադարձությունը: