|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական ելույթից հետո թուրքական լիրան դարձյալ անկում է ապրել։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիրներից, Էրդողանի նախկին մտերիմ, ֆինանսների նախկին նախարար, նախկին փոխվարչապետ, թուրքական ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավոր Աբդուլլաթիֆ Շեները Twitter-ում գրառում է կատարել, որում հարցրել է՝ արդյո՞ք Էրդողանը միտումնավոր է դա անում։
Նա մասնավորապես գրել է. «Հենց Էրդողանը սկսում է խոսել, դոլարի փոխարժեքը բարձրանում է։ Գնաճը աճում է. կյանքն անտանելի թանկանում. արդյո՞ք նա դա դիտավորյալ է անում։ Միգուցե... Բայց երբ տեսնում ենք, որ իշխանության ելույթից հետո աշխարհը վերածվում է բանտի, ապա մենք ազգովի պետք է գործը վերցնենք մեր ձեռքը և փրկության մասին որոշում կայացնենք»։