Տասնօրյա ընդմիջումից հետո, երբ դոլարը սկսեց կտրուկ արժեզրկվել, այսօր առաջին անգամ ամերիկյան արժույթը դարձյալ թանկացել է: Նախորդ 10 օրերի ընթացքում դոլարի վաճառքի միջին գինը կազմում էր 465 դրամ: Այսօր առևտրային բանկերում դոլարի վաճառքի գինը հատել է 470 դրամի սահմանը և վաճառվում է արդեն 472 դրամով: Հետաքրքիր է, որ առքի գինը մնացել է գրեթե անփոփոխ, ինչը նշանակում է, որ մարժան կրկին մեծանում է: Սա էլ խոսում է շուկայում ձևավորվող նոր սպասումների մասին: