Երկօրյա նվազումից հետո դոլարը դարձյալ ամրապնդում է իր դիրքերը: Եթե ուրբաթ օրը դոլարի առքի գինը հիմնականում 430 դրամ էր, ապա այսօր բանկերն ու փոխանակման կետերը հաճախորդներից դոլարը ձեռք են բերում հիմնականում 440-ից 450 դրամով: Ավելացել է նաև վաճառքի գինը. երեկվա առավելագույն՝ 450 դրամի փոխարեն դոլարն այսօր վաճառվում է արդեն 470 դրամով, սակայն այս արժեւորումն էլ կարելի է կարճաժամկետ համարել, քանի որ այս պահին դոլարը գտնվում է կայունացման փուլում, ինչի մասին խոսում է մարժայի աստիճանական նվազումը: