Aspram Krpeyan-ի վերջին քայլից վառված նախկին ու ներկա, թաքուն ու հայտնի մի շարք նիոլականներ ալենի Freenews-ի այս լուրը ձեռքն առած Արքիմեդի պես տկլոր ընկել են Ֆեյսբուքն ու գոռում են թե՝ «Գտա՛, գտա՛...»:
Ենթադրենք, որ լրատվությունը համապատասխանում է իրականությանը: Հետո՞:
Սա նույնն է եթե ասենք բոլոր նրանք ովքեր 2018-2019 թվականներին գնումներ են կատարել «Իմ քայլը» հիմնադրամին ամենախոշոր օժանդակությունները կատարած լֆիկի «Երևան Սիթի»-ից այսօր իրավունք չունեն նիկոլի դեմ բողոքել կամ ակցիայի մասնակցել:
Պարտավոր եմ կրկնել այն ինչ մեկ անգամ ասել եմ «Բաց հասարակություն» հիմնադրամից «Երկիր Մեդիա»-ի ստացած գումարի մասին նիկոլի հայտարարության ժամանակ: Եթե ձեր նվիրաբերած կոպեկներով գոյացած «Իմ քայլ»-ը հիմնադրամի միլիոնավոր դոլարներից 15000-ը ծառայել է արմատական ու սկզբունքային հականիկոլ դաստիարակելուն դրա մեջ որևէ վատ բան չկա: Ավելին: Շնորհակալ եղեք, որ ձեր կոպեկներից գոյացած գոնե այդ 15000 դոլարը ծառայել է լավ նպատակի ու նիկոլի ընտանիքը հենց այդքանով ավելի քիչ է հարստացել:
Իսկ ով դրանից ու հատկապես Ասպրամի ակցիայից վառված է ու մռմռալով վատ է զգում թող սառը ցնցուղ ընդունի:
Ասպրամը լավ է արել ու չուզողը թող....:
Հ.Գ. Քանի որ էս կարգի գրառումներն ավելի շատ են դիտվում քան լուրջ վերլուծությունները, հետևաբար առիթը չարաշահելով խնդրում եմ միանալ իմ յություբյան ալիքին հետևյալ
հասցեով:
Ռոբերտ Մարգարյան
Քաղաքագետ-իրավաբան