Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ:
Ըստ Demokrathaber-ի՝ ԱԶԿ արտակարգ 3-րդ համագումարն անցկացվել է մայրաքաղաք Անկարայում: Կուսակցության նախագահի միակ թեկնածու առաջադրված Էրդողանը, բնականաբար, ընտրվել է: 1414 ձայնով նա 3 տարով կղեկավարի կուսակցությունը:
«Նոր շրջան ենք թևակոխում: Նոր և ավելի մեծ ծրագրեր ենք կյանքի կոչելու»,- նշանակումից հետո ասել է Էրդողանը:
Նշենք, որ ԱԶԿ համագումարին չեն հրավիրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, իսկ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հրաժարվել է ուղարկել իր ներկայացուցիչներին: