|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունները պետք է ընթանան երկրներից մեկի տարածքում. կարծում են թուրքական իշխանությունները։ Այս մասին հայտնել է թուրքական Daily Sabah-ի դիվանագիտական աղբյուրը։
Աղբյուրները նշում են, որ Մոսկվայում առաջին փուլից հետո Թուրքիան նախընտրել է բանակցություններն անցկացնել Երևանում կամ Անկարայում:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի առաջին հանդիպումը, Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի միջնորդությամբ, հարաբերությունների կարգավորման նպատակով։ Նաև առաջիկա օրերին` փետրվարի 2-ին, կբացվի Երևան-Ստամբուլ օդային հաղորդակցությունը: