կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-24 20:45
Քաղաքական

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում էլ Զանգելանն ու Որոտանը գրված չէին, ու՞ր են հիմա այդ տարածքները. Զոհրաբյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում էլ Զանգելանն ու Որոտանը գրված չէին, ու՞ր են հիմա այդ տարածքները. այս մասին հայտարարեց Զոհրաբյանը՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած Ազատագրական շարժման հանրահավաքին:

Հիշեցնենք, որ Ազատագրական շարժումը նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և Վազգեն Պետրոսյանը: Շարժմանը միացել են տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ և կազմակերպություններ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարժման հիմնադիրներից Նաիրի Հոխիկյանը տարածել էր մեկնարկած Ազատագրական շարժման նպատակը, որը ներկայացնում ենք ստորև. 

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ»։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսագրության մեջ.