|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ընտրություններից առաջ բոլոր քաղաքական ուժերին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը միշտ կոչ է արել խնայել կրթական համակարգը, քանի որ այն արդեն իսկ ներգրավված է ընտրությունների գործընթացում: Այսօր` տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ, նախարարը նշեց նաև, որ հիմա, երբ ընտրական գործընթացը պետք է էլեկտրոնային միջոցներով իրականացվի, կոնկրետ մարդիկ են պետք, որ կարողանան շարել, քաղաքացու անձնագիրը գրանցել:
«Հիմա գյուղում ո՞վ պետք է դա անի, եթե ոչ, օրինակ, ինֆորմատիկայի ուսուցիչը: Մասնագիտական իմաստով` այդ բազան արդեն կրթության վրա է: Յուրաքանչյուր կրթված մարդ, եթե ինքը քաղաքական ակտիվություն ունի և ուզում է քաղաքական դաշտի մեջ մտնել, պետք է ինչ-որ կուսակցության մեջ մտնի, քանի որ կուսակցությունների գաղափարական հենքն, ի վերջո, ապահովվում է կրթված մարդկանց միջոցով: Պահանջել, որ այդ մարդիկ ամբողջությամբ դառնան ապաքաղաքականացված` նշանակում է մեր երկրում քաղաքական մշակույթը ոչնչացնել»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ պետք է այնպես անել, որ կրթության ոլորտում աշխատող մարդիկ իրենց ծառայողական զենքերը չօգտագործեն իրենց գաղափարական ուղղությունն առաջ տանելու համար: