|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի քաղաքական գործիչների մեծ մասը «Կոկորդիլոս» (դեզոմորֆինի ժարգոնային տարբերակն է) կոչվող թմրանյութ է օգտագործում: Այդ մասին նա հայտարարել է իր կուսակցության համագումարում. հայտնում է Грузия Online-ը:
«Ինձ քիչ առաջ պատմեցին, որ Ռուսաստանից մեծ թվով «Կոկորդիլոս» թմրանյութ է ներմուծվում: Դրանք ընդունելուց հետո կարծում ես, թե առաջ ես շարժվում, իսկ իրականում միայն հետ ես գնում: Հավանաբար հենց այդ սարսափելի նյութի ազդեցության տակ է գտնվում Վրաստանի քաղաքական շերտի լուրջ մասը, ինչը երեւում է նաեւ նրանց դեմքից»,- ասել է նախագահը:
Թե ո՞ւմ, մասնավորապես, նկատի ուներ Սահակաշվիլին` ասելով «քաղաքական շերտի լուրջ մաս», չի հստակեցվում: