կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-23 23:37
Հասարակություն

Նոր մանրամասներ. աշանցուն ադրբեջանցիները գողացել-տարել են ցորենի դաշտից

Նոր մանրամասներ. աշանցուն  ադրբեջանցիները գողացել-տարել են ցորենի դաշտից
Պարզվում է Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղի բնակիչը ոչ թե մոլորվել ու անցել է շփման գիծը, այլ իր ցորենի դաշտում աշխատելիս է եղել, ադրբեջանցիք եկել, գողացել-տարել են նրան։ Դեպքն էլ երեկ է եղել, ոչ թե այս առավոտ։
 
Մեկ օր է անցել, առևանգված-գերեվարված Մ․Մ․-ն դեռ չի վերադարձվել։ Արցախի ԱԱԾ-ն հաղորդում է, որ ռուս խաղաղապահները «պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ»:
 
Լուրջ ե՞ք ասում։
 
Ուզում եք հավատա՞նք, որ հոկտեմբերի 9-ին Մարտակերտի իր այգում Արամ Տեփնանցին սպանող, նոյեմբերի 9-ին Շուշիի մոտ ջրամատակարարման խողովակների վրա աշխատելիս Մարտիկ Երեմյանին գնդակահարող ադրբեջանցին էս պահին հոգ է տանում մեր քաղաքացու անվտանգության մասին։
 
Արցախի իշխանություններ, ՊԲ, ԱԱԾ, Անվտանգության խորհուրդ, մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը ձեր թիվ 1 պարտականությունն ու պարտավորությունն է, դուք ասելիք, անելիք չունե՞ք։
 

Ալվինա Աղաբաբյան

《Արմսես》 գիտակրթական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ

 

Տես նաև՝  Դեպքը տեղի չէր ունենա, եթե շփման գիծը հսկվեր. դիտարկում՝ 21-ամյա աշանցու՝ Ադրբեջանի կողմից կալանավորման մասին: