կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-23 11:32
Աշխարհ

Արցախի ՀՅԴ Երիտասարդական միության ներկայացուցիչներն այցելել են Սիրիա

Արցախի ՀՅԴ Երիտասարդական միության ներկայացուցիչներն այցելել են Սիրիա

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ՝ 2021 թ․  նոյեմբերի 22-ին Սիրիա են ժամանել Արցախի ՀՅԴ Երիտասարդական միության անդամներ Վահագն Խաչատրյանը (Մարտունի) եւ Բենո Բաբայանը (Ստեփանակերտ)․ տեղեկացնում է «Գանձասար»-ը։

Նրանք Սիրիայում պիտի ծանոթանան տեղի երիտասարդական ու պատանեկան միությունների աշխատանքներին, մասնակցեն ուսուցողական համապատասխան ծրագրերի եւ նպաստեն փորձի փոխանակման կարեւոր գործին։

Այս ծրագիրն իրականացվում է՝ հիմնակետ ունենալով ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի առաջնային նպատակը՝ սերտացնել ու հզորացնել Արցախ-Սփյուռք հարաբերությունները ե՛ւ համահայկական, ե՛ւ ՀՅԴ Երիտասարդական միությունների մակարդակով։

Արցախի ՀՅԴ Երիտասարդական միության անդամներն արդեն այցելել են  Հալեպի հայկական եկեղեցիները, նաեւ՝ «Գանձասար»-ի խմբագրատուն, ծանոթացել խմբագրակազմին եւ նրա աշխատանքներին, զրուցել խմբագրի հետ եւ տեղեկություններ հայտնել Արցախի ներկայիս իրավիճակի մասին:

Առաջիկա օրերին նրանք այցելելու են Սիրիայի ազգային վարժարաններ, Համազգայինի Հայագիտական հիմնարկ, Բերիո Հայոց թեմի եկեղեցիներ, ազգային ու մշակութային կառույցներ: