Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանագծման եւ սահմանազատման հակահայկական ծրագիր է իրականացվում, մենք այս ակցիայով ժողովրդին արթնացման կոչ ենք ուզում անել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանն այսօր Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած ակցիայի ժամանակ:
Զոհրաբյանը նշեց, որ ժողովրդի մեջքի հետեւում իշխանությունները հերթական անգամ ազգակործան ծրագիր են պլանավորում, սահմաններին զինվորներին պատշաճ չեն զինում, աշխարհազորը չեն ձեւավորել:
«Ուզում ենք այս գործընթացների հետ կապված մեր բողոքի ձայնը բարձրացնել: Այնքան ենք քնելու, որ գերտերությունները որոշեն՝ մեզ հետ ինչ անել: Նեղություն ենք տվել՝ 44 րոպեով փակել ենք փողոցը, բայց մարդիկ պետք է, ի վերջո, հասկանան, որ, տանը նստելով, հարց չի լուծվելու: Իշխանությունը պետք է իմանա, որ մեր ժողովուրդը պահանջատեր է»,-ընդգծեց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ քաղաքացիները վաղ առավոտյան փակել էին Երեւանի մի շարք գլխավոր փողոցներ։ Նրանք վարչապետ Փաշինյանին են ներկայացրել կարեւոր պահանջներ, որոնք չկատարելու դեպքում քաղաքացիները խոստանում են շարունակել եւ առավել զանգվածային անհնազանդության վերածել իշխանությունների դեմ ուղղված իրենց գործողությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։