|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մի խումբ քաղաքացիներ այս պահին փակել են Հաղթանակի կամուրջը, կանգնեցրել երթեւեկությունը եւ բարձրախոսով հայտարարում են, որ այսօր՝ ժամը 17-ին, ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում:
Նրանց թվում է լրագրող Նաիրի Հոխիկյանը, որը հայտարարեց, որ այս պահին Երեւանի տարբեր փողոցներ արգելափակված են՝ Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան:
Նա նաեւ հայտարարեց, որ իրենք պահանջում են չստորագրել սահմանազատման եւ սահմանագծման ծրագիրը եւ հրապարակային խոսել, պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կա պաստառ՝ «Ազատագրական պայքար» գրառմամբ:
Նրանց մոտեցան ոստիկաններ եւ պահանջեցին ազատել փողոցը ու վերականգնել երթեւեկությունը: Նրանք սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: