|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիան և Իրանը պայմանավորվել են երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզ պատրաստել։ Այս մասին Թեհրանում իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը. հայտնում է Anadolu-ն։
Իրանցի նախարարը հայտարարել է Իրանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացման տեմպերն արագացնելու համատեղ մեխանիզմներ ստեղծելու ծրագրերի մասին։
Նրա խոսքով՝ դիվանագիտական բանակցություններ կսկսվեն Թուրքիայի և Իրանի միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի պատրաստման շուրջ, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թեհրան այցի ընթացքում ղեկավարների մասնակցությամբ կստորագրվի համագործակցության հուշագիր։
«Երկու երկրները կապված են պատմական բարեկամության կապերով: Թեհրանը առանձնահատուկ նշանակություն է տալիս այդ հարաբերություններին: Թուրք գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում ընդգծվել են համագործակցության կարևորությունը մի շարք ոլորտներում` առևտուր, տնտեսական, էներգետիկ, գործունեությունը հյուպատոսական հարցերում եւ սահմանային անվտանգության ապահովումը»,- ասել է Իրանի արտգործնախարարը։
Նա ընդգծել է, որ կողմերից ոչ մեկը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման համար։
Աբդոլլահիանը նաև նշել է, որ կորոնավիրուսի համաճարակը վերջին երկու տարիների ընթացքում բացասաբար է ազդել երկու երկրների հարաբերությունների վրա։