կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-12 23:00
Հասարակություն

Կապանում ՔՊ ավագանու ցուցակը «զարդարում են» նախկին ՀՀԿ-ականները

Կապանում ՔՊ ավագանու ցուցակը «զարդարում են» նախկին ՀՀԿ-ականները

Կապանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը կապանցիները զավեշտալի բացահայտում են արել իշխանական ՔՊ -ի ընտրողների համար։

Պարզվում է՝  Նիկոլ Փաշինյանի խղճուկ կադրային ռեզերվում շարունակում են գլխաքանակ ապահովել նախկին ՀՀԿ -ականները։ Այսպես` միայն Կապանում ՔՊ ավագանու ցուցակի առաջին երեսուն տեղերում Պապիկյան Սուրենն ու սյունեցի  Արմեն Խաչատրյանը  խցկել են 10 ՀՀԿ-ականի։ 

Եվ սա այն դեպքում, երբ հեղափոխականների ողջ լոբբինգն  ու քաղաքականությունը կառուցված է նախկինների հանդեպ ատելություն քարոզելու եւ նրանց մերժելու հենքի վրա։

Նշենք, որ նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կունենան Տավուշի մարզկենտրոն Իջեւան, Սյունիքի մարզկենտրոն Կապան եւ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում։ Այդ օրը  ՏԻՄ ընտրություններ կլինեն նաեւ Կոտայքի մարզի Արզնի եւ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում, որոնք կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։