Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-11-11 12:57
Քաղաքական

Քաղաքացիները հնարավոր է՝ վճարի դիմաց կարողանան անցնել Գորիս–Կապան ճանապարհով. Արմեն Գրիգորյան

Ադրբեջանի կողմից Գորիս–Կապան ճանապարհին մաքսակետ տեղադրելով՝ որեւէ համայնք շրջափակման մեջ չէ․ այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության նիստից հետո  ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Իհարկե, ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չի, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել՝ գոնե ճանապարները գրունտային մակարդակում բարեկարգելու համար։ Այդ աշխատանքները շարունակվում են։ Համոզված ենք, որ շուտով կունենանք նաեւ ասֆալտապատ ճանապարհ։ Այդ համայնքներում կոմունիկացիոն որեւէ խնդիր չի առաջանալու»,- ասաց նա։