կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-23 13:15
Տարածաշրջան

Հակաահաբեկչական գործողություններ՝ Պոլսում. ձերբակալվածների թվում կան օտարազգիներ

Հակաահաբեկչական գործողություններ՝ Պոլսում. ձերբակալվածների թվում կան օտարազգիներ
Կ.Պոլսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ կասկածվող անձանց դեմ գործողություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում ձերբակալություններ են եղել:

Ըստ Demokrathaber-ի՝ երեք տարբեր հասցեներում իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է թուրքական ծագումով Մուհամմեդ Ն.-ն, իրաքյան շագումով Իբրահիմ Գ.Ջ.Շ.ն և սիրիական ծագումով Ալի Ֆ.-ն:

Նշենք, որ վերջին շրջանում հակաահաբեկչական գործողությունները զգալիորեն շատացել են: