Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի ԵԳ պատասխանատու Արշակ Մեսրոպյանը Ստեփանակերտում կայացած ավանդական Ջահերով երթի ժամանակ հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.
Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի Արցախահայություն,
Տասնամյակներ շարունակ Հայ Յեղափոխական Դաշնակցության աշխարհասփյուռ երիտասարդական կառույցը աշխարհով մեկ լծված է հայ դատի արդար լուծման սուրբ առաքելությանը։
Հայ դատի երկու կարեւորագույն ուղղություններն են հանդիսանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը, ցեղասպան թուրքիայի կողմից՝ մեր պահանջած հատուցման իրագործումը, եւ երկրորդ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքները։ Հարկ եմ համարում շեշտել եւ ընդգծել այն, որ այս երկու ազգային հիմնախնդիրները անմիջականորեն փոխկապակցված են միմիանց հետ, քանի, որ երբ մարդկության դեմ ոճրագործություններն ու հանցագործություններն մնում են անպատիժ եւ անհետեւանք, արդյունքում ծնվում են նոր եւ բնույթով ավելի բարբարոս ոճրագործություններ։ 2020 թ. Արցախյան երկրորդ գոյամարտը վկա։
Սիրելի հայրենակիցներ,
Հայոց պատմությունը փաստել է, որ մենք, որպես ազգ միայն ու միայն պետք է ապավինենք մեր ուժերին, այնպես, որ հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ ցեղասպանության անմեղ զոհերի եւ Արցախյան գոյամարտի բոլոր նահատակների հիշատակի առաջ խոնահրհվելով՝ կոչ եմ անում բոլոր-բոլորին՝ ազգովի դառնանք վրիժառու տալով նոր թափ մեր պահանջատիրական արշավին, որպեսզի վերջ դնենք աշխարհում բոլոր անմարդկային արարքներին։ Վասն հայրենյաց եւ ազատության մենք միասին մի նոր սկիզբ ենք դնելու ազգային ազատագրական շարժմանը եւ այդ սկիզբը սկսելու է հենց Արցախից։
Մենք, որպես հավատավոր ժողովուրդ, պետք է գիտակցենք որ աստված է միակը, որ հանդիսանում է գերմարդկային ուժի աղբյուրը, ինչպես նաեւ այն, որ նա ունի՝ ըստ տվյալ ժամանակաշրջանի պայմաններից ելնելով ձեւափոխման ունակությունը։ Իսկ այսօրվա ժամանակաշրջանում հայի աստվածը եւ գոյութենական պայքարի հաջողությունը կայանում է ԱԶԳ-ԲԱՆԱԿ գաղափարախոսության մեջ։ Եվ ուրեմն ԱԶԳՈՎԻ ԴԱՌՆԱՆՔ ԲԱՆԱԿՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՏԱՆՔ ՀԱՐՎԱԾԸ ՎՐԵԺԻ, հարատեւ կռվի վճռականությամբ պիտի կերտենք մեր համազգային իղձն հանդիսացող՝ ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ԵՒ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ։
Արշակ Մեսրոպյան
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու