|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է, ի պաշտպանություն իրեն, Իրանի ԱԳՆ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների և դիվանագետների հրաժարականի մասին շրջանառվող լուրերին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«ԱԳՆ-ում և արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող բոլոր քույրերին և եղբայրներին կոչ եմ անում շարունակել աշխատել՝ հանուն Իրանի շահերի պաշտպանության և խուսափել նման քայլից (հրաժարական-խմբ.): Ձեզ հետ աշխատելն ինձ համար մեծ պատիվ էր: Հուսով եմ, որ իմ հրաժարականը կնպաստի արտաքին քաղաքականության ոլորտում օրենքով նախատեսված` ԱԳՆ կարգավիճակի վերականգնմանը»,- ասել է Զարիֆը: