|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այդ մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Հայաստան» դաշինքը ստացել էր 29 պատգամավորական մանդատ:
Ըստ ցուցակի` Սեդրակյանից հետո պատգամավոր պետք է դառնա Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Նա օրեր առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վերընտրվել է Գորիսի խոշորացված համայնքի ղեկավար և, ըստ երևույթին, կհրաժարվի մանդատից:
Առուշանյանին ցուցակում հաջորդում է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը, որը «Հայաստան» դաշինքի ցուցակում 33-րդն էր: