Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆրանսիայի հրապարակում ամեն օր հանրահավաք-երթից հետո տեղի է ունենում բանախոսություն՝ հայտնի ու սիրված դեմքերի մասնակցությամբ։ Այսօրվա բանախոսը ՀՀ ԱԺ պատգամվոր Ասպրամ Կրպեյանն է։
Ես ուզում եմ, որ մենք չբավարարվենք սիմվոլներով և իրապես տերը լինենք մեր ժառանգությանը և արժանապատվորեն կրենք այդ ժառանգությունը, այս մասին Ֆրանսիայի հրապարակում քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը՝ անդրադառնալով երևույթին, որ նոր բնակավայրեր կամ թաղամասեր կոչում են թշնամում անցած տարածքների անուններով։
«Պետք է դադարեցնենք այդ ավանդույթը։ Մենք ունենք Շուշի, Հադրութ և վերադառնալու ենք, մենք ունենք Անի, Կարս»,– ասաց նա։
«Ես անընդհատ եմ հետ գնում Շուշի։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք տիրոջ իրավունքով ենք վերադառնալու Շուշի, որ մենք «Հարսանիք լեռներում» ունենալու ենք, ես գիտեմ, որ հայկականության շունչը, երբեք չի պակասելու Շուշիից, անգամ հիմա այդ շունչը կա, անգամ հիմա մենք այդ կենսական էներգիան այնտեղից ստանում ենք»,– ասաց նա։
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ հայրենիքի հարատևության բանաձևը հաղթանակած սերնդի մեջ է պարփակված։ «Կարծում եմ, որ այդ մաքրամաքուր ժառանգության կրողը, իրենք են, որ չեն տեսել այլ հայրենիք, քան ազատ անկախ ու միացյալը, իրենք են, որ չեն տեսել այլ իրականություն, քան ազատ, անկախ Հայաստանն ու Արցախն է։ Եվ վստահ եմ, որ իրենք շատ պատվով պիտի ստանձնեն այդ պատասխանատու առաքելությունը, նոր տեսակի, նոր որակի ու մտածողությամբ հայ տեսակի դաստիարակման նաև տեսակի բովանդակության ձևավորման առաքելությունը։
Պատգամավորը նշեց, որ իր շուրջը տեսնում է երիտասարդների մի սերունդ, որը մեծ հույս է ներշնչում իր մտածողությամբ, աշխարհայացքով, աշխարհընկալման, նաև հայկական աշխարհի ընկալմամբ։
«Ես առհասարակ հավատում եմ, որ մեր գործառույթը այս փուլում իրենց այդ արմատին կառչած պահելու մեջ միայն, որովհետև մնացյալն իրենք ունեն։ Իրենց պարզապես պետք է թույլ չտանք, որ այս հարափոփոխ աշխարհում, անընդհատ փոփոխվող ու շփոթեցնող իրականության պայմաններում իրենք իրենց արմատից հեռանան։ Մեր միակ գործառույթը դա է, գայթակղիչ ու հետաքրքիր դարձնել ազգայինը, սեփական ինքնություն ունենալու գաղափարը, որովհետև հատուկ ենք՝ սեփական հատուկ ինքնություն ունենալով, մենք տարբերվում ենք, մենք հետաքրքիր ենք աշխարհին մեր ազգային ծիրով, երբ կորցնում ենք դա, մենք այլևս հետաքրքիր չենք, նույնական ենք բոլորի հետ, քո առանձնահատկությունը հենց քո արմատի մեջ է թաքնված, ու հենց այդ արմատն է, որ հետաքրքիր է այլոց»,– նշեց նա։
Պատգամավոր խոսքով՝ հայ ժողովուրդը պիտի փորձի վերադառնալ այդ ակունքին։ «Այդ ակունքը մեզնից խլել են, փորձել են չորացնել, դա հիմա էլ են անում, քանի որ գիտեն, որ մեզ հաղթելու միակ ճանապարհը դա է, մեզ մեր ինքնությունից հեռացնելը, մեզ արժեքներից կտրելը»,– ասաց նա։
Բանախոսությունն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։