կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-22 08:06
Տարածաշրջան

Ավինյանը կառավարությունում ամենօրյա հավաք է անում. Գյումրիում իշխանությունը խլելու հարցը լուծված է. «Հրապարակ»

Ավինյանը կառավարությունում ամենօրյա հավաք է անում. Գյումրիում իշխանությունը խլելու հարցը լուծված է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում եւ Գյումրիում կրած ֆիասկոյից հետո իշխանությունը 24-ժամյա ռեժիմով աշխատում է հաջորդ ընտրությունների ուղղությամբ։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունում երեք անձ` Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանն ու Արայիկ Հարությունյանը, ողջ օրը մարդկանց են ընդունում, զրուցում, հրահանգավորում, քննարկում անելիքները:

Տարօրինակ է, որ այս գործին ակտիվ մասնակցում է նաեւ որեւէ կոնկրետ կարգավիճակ չունեցող նախկին փոխվարչապետը` Տիգրան Ավինյանը, որը տապալեց Սյունիքի ընտրությունները։ Նրանք ընդունում են պոտենցիալ թեկնածուներին, «հարցաքննում» նրանց եւ ճանապարհում՝ ասելով, որ կտեղեկացնեն՝ արդյո՞ք արժանացել են ՔՊ ցուցակով առաջադրվելու պատվին, թե՞ ոչ։

Ի դեպ, նախօրեին կառավարությունում է հյուրընկալվել նաեւ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, մինչեւ ուշ գիշեր մնացել է շենքում եւ դուրս է եկել բարձր տրամադրությամբ: Ենթադրվում է, որ «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիա կազմելու եւ իշխանությունը նրանցից խլելու հարցը լուծված է, եւ Հարությունյանը շուտով քաղաքապետ կդառնա` անկախ ընտրությունների արդյունքներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում