|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց պաշտպանության նախարարությանը կամավորների վերաբերյալ: Նա նշեց, որ կամավորականներն այսօր փաստացի մարտական հերթապահություն են իրականացնում, զենք է նրանց տրամադրվել, սակայն նրանք զինծառայողներ չեն, և ժամանակն է, որ օրենքով կանոնակարգվեն նրանց հետ կապված խնդիրները:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ այն կամավորները, ովքեր վիրավորվել են մարտական գործողությունների ժամանակ, օգտվում են սոցիալական պաշտպանության օրինական արտոնություններից, որոնցից օգտվում են զինծառայողները, ընդունվել է համապատասխան որոշում:
«Ինչ վերաբերում է ծառայության հետագա կազմակերպմանը, դա կամավոր իրավունքի շրջանակներում է, և ցանկության դեպքում կամավորները կարող են հետ վերադառնալ»,- ասաց նախարարը:
Գագիկ Ջհանգիրյանը արձագանքեց,որ խոսքը ոչ թե սոցիալական խնդիրների, այլ իրավական կարգավիճակի մասին է: Եթե նրանք, օրինակ, կանոններ խախտեն, չեն ենթարկվում պատասխանատվության, նրանցով ռազմական ոստիկանությունը չի զբաղվում, այնպես որ` այդ հարցերը նորմատիվ կարգավորման կարիք ունեն: