Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել է, որ Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացների զարգացումները Նիկոլ Փաշինյանը գաղտնի է պահում հասարակությունից։
Աշոտյանը գաղտնի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կանխելու տարբերակ է առաջարկել։
«Գերագույն հողատուն շարունակում է թաքցնել հայ ժողովրդից ոչ միայն ներքին կյանքի, պատերազմական և հետպատերազմական կորուստների և հետընթացի մասին տեղեկատվությունը, այլև արտաքին աշխարհի և տարածաշրջանի վերջին զարգացումների համատեքստում վարվող գործընթացները:
Եվ այսպես, Նիկոլը մեզանից թաքցնում է, թե.
1. Ի՞նչ պայմաններով է նախապատրաստվում հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորման փաստաթուղթը, որի մասին ակնարկեց նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:
2. Ի՞նչ խոստումներ են դրված Ադրբեջանի կողմից թմբկահարվող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքում:
3. Ի՞նչ բովանդակություն ունի հայ-թուրքական ստվերային պայմանավորվածությունների գործընթացը, որը վարվում է այդ թվում՝ Վրաստանի վարչապետի բանագնացությամբ:
4. Ի՞նչ պայմաններով է Հայաստանը համաձայնվում և ներգրավվում «3+3» ձևաչափի շուրջ ընթացող գործընթացներում:
5. Ի՞նչ է ենթադրում տարբեր միջոցներով ակնարկվող նոր ինտեգրացիոն գործընթացը Ռուսաստանի Դաշնության առաջնորդությամբ:
Մեր մեջքի հետևում մեր ապագայի վերաբերյալ որոշումների կայացման հիմքում թե՛ կապիտուլյանտը, թե՛ իր հետ բանակցող կողմերը դնում են չարաբաստիկ 53% աջակցությունը:
Մեր շահերի հաշվին ցանկացած գործարք կարելի է կանխել միայն՝ ոչնչացնելով «ժողովրդական աջակցության» միֆը»,- գրել է Աշոտյանը: