կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-22 15:52
Քաղաքական

Մեր պետական շահերի հաշվին չենք գնալու նախապայմանային հարաբերությունների. Աղվան Վարդանյան

 Մեր պետական շահերի հաշվին չենք գնալու նախապայմանային հարաբերությունների. Աղվան Վարդանյան

Մենք չենք կարող մեր ազգային պետական շահերի հաշվին գնալ նախապայմանային հարաբերությունների. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին:

«ՀՀ նախագահն էլ  հստակ հայտնեց իր դիրքորոշումը` մենք պատանդ չենք մնալու արձանագրություններին և 2018 թվականի գարուն մտնելու ենք առանց այդ արձանագրությունների: Որևէ մեկն իրեն չի կարող թույլ տալ նախապայմաններ դնել մեր առաջ: Նախագահը նաև ասում էր` Ցեղասպանության հարցում չեն կարող որևէ քայլ անել, բացի այդ`  Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում կա փակ սահմանների հարց, և երբեք  այս արձանագրությունը չի կարող ենթադրել Ղարաբաղի հարցի շուրջ նախապայմաններ»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ համոզվել ենք` Թուրքիան նախապայմաններ դրեց մեր առաջ, մասնավորապես` Ղարաբաղի հետ կապված: «Դաշնակցության կողմից նշված բոլոր թեզերը ճիշտ դուրս եկան, և լավ է, որ մենք այդ արձանագրությունների հետ կապված էջը վերջնականապես կփակենք»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ, Վարդանյանը հույս հայտնեց, որ սա վերջը չի լինի: «Մենք ամեն դեպքում հարևաններ ենք, և երբ Թուրքիան պատրաստ լինի բացել սահմանը` առանց նախապայմանների,  մենք պատրաստ կլինենք գնալ դրան»,- նշեց նա:

Դիտարկմանն  էլ` նախագահը հայտարարել էր, որ Արցախի հիմնախնդրի կարգավորումն առանց ցավոտ լուծման չի լինելու,  Վարդանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ցավոտ լուծում է լինելու միայն Ադրբեջանի համար»: