կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-17 17:09
Հասարակություն

Հետո արդեն ելքի վիզայի համար ԱԱԾ թույլտվությունը կպահանջվի. Ա. Խաչատրյանը՝ օրենքի նոր նախագծի մասին

Հետո արդեն ելքի վիզայի համար ԱԱԾ թույլտվությունը կպահանջվի. Ա. Խաչատրյանը՝ օրենքի նոր նախագծի մասին

Քննչական մարմիններն արգելել են Իշխան Սաղաթելյանի, Սեյրան Օհանյանի, Արնեն Գևորգյանի ու էլի շատ ընդդիմադիր գործիչների մեկնել պաշտոնական գործուղումների․․․ Նողկալի է։ Բայց սա դեռ վերջը չէ։

ՀՀ կառավարությունը որոշման նախագիծ է պատրաստում, որով քաղաքացիների անձնագրերի վավերականությունը կսահմանվի ընդամենը երկու տարի։ Հետո կպարզվի, որ անձնագրեր չեն կարողանում տպել (ինչպես դա եղավ այս տարի ամռանը), հետո արդեն ելքի վիզայի համար ԱԱԾ թույլտվությունը կպահանջվի։

Ահա այսպես են մեր թավշյա իշխանությունները պայքարում ոչ միայն ընդդիմադիրների, այլև սովորական քաղաքացիների դեմ, որոնցից մի մասն իրենց է ընտրել։ Բա ուրիշ ինչպե՞ս կասեցնեն արտագաղթը։ Ներդրումներ չկան, տնտեսական աճը մինիմալ է, նոր գործատեղեր չեն ստեղծվում, ժողովրդագրական վիճակը գնալով վատթարանում է․․․

Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր