|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունաստանը Կիպրոսից օկուպանտ զորքերի դուրսբերման կողմնակից է, սակայն Կիպրոսի հարցի կարգավորման իր առաջարկներում ունի կղզում օտարերկրյա զորքերի ժամանակավոր տեղակայման մասին կետ, ասել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը Real թերթին տված հարցազրույցում:
«Կիպրոսը պետք է երկգոտի, երկհամայնք դաշնություն դառնա՝ լիարժեք ինքնիշխանությամբ որպես ԵՄ եւ ՄԱԿ անդամ: Երրորդ երկրի շահերը չեն կարող Կիպրոսի հարցի լուծման չափանիշներ լինել: Նրանք, ովքեր այլ կարծիքի են, պետք է մեզ ասեն, թե ինչպես են սահմանում Կիպրոսի խնդիրը, ուզում են լուծել «ինքնիշխանության կրճատմա՞մբ», թե «փոքր օկուպացիայով»: Թող ուղղակի հայտնեն իրենց կարծիքը»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է հասկանա, որ ժամանակակից աշխարհում երրորդ երկիրը չի կարող կառավարել ԵՄ անդամ պետությունը: